2020-06-21-6c0d366f-e461-4989-bb5b-954f197e42ba.jpeg

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք |tert.am|

tert.am: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 906 դեպք, վարակվածներից 755 մարդ առողջացել է, 14-ը` մահացել:

2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 269 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն