Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է ինը միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է ինը միլիոնի սահմանագծին, մահացածներինը` կես միլիոնին:

Վարակակիրների ու մահվան ցուցանիշներով առաջատարը Միացյալ Նահանգներն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակված է արդեն մեկ միլիոնից ավելի մարդ, մահացել են 50 հազարը:

Եվրոպայում իրավիճակը համեմատաբար կայուն է, թեև դեռ արձանագրվում են առանձին բռնկումներ. Գերմանիայում վարակը տարածվել է մսամթերքի խոշորագույն գործարաններից մեկում, ավելի քան հազար աշխատակից վարակվել է, յոթ հազարը` իրենց ընտանիքների հետ մեկուսացվել: Իշխանությունները պնդում են, թե սա Եվրամիության տարածքում արձանագրված ամենախոշոր օջախներից մեկն է, տեղում իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար նրանք դիմել են բանակի օգնությանը:

Իսպանիայում, որ վարակից ամենաշատը տուժած երկրներից մեկն է, ավարտվել է 14 շաբաթ շարունակված կարանտինը/լ Այսօրվանից իսպանացիները կարող են անարգել տեղաշարժվել երկրի տարածքում, հուլիսի մեկից էլ երկիրը կբացի սահմանները շենգենյան երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: Մի շարք սահմանափակումներ, սակայն, կշարունակեն մնալ ուժի մեջ, ըստ կառավարության որոշման, մասնավորապես, խանութներում, տրանսպորտում և օդանավակայաններում բոլորը պարտավոր են դիմակ կրել, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի գտնվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն