Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123|armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը հորդորեց դիմակների կրման, խմբով չվահավաքվելու, ձեռքերը հաճախ լվանալու վարքագիծը որդեգրել որպես երկարատև վարքագիծ,  ոչ թե կարճատև կամ պարզապես չտուգանվելու համար արվող քայլեր, և պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով