Հոսպիտալացման իր հերթին տանը սպասող քաղաքացի այս պահի դրությամբ չկա|armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 21-ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

 «Հոսպիտալացման կարիք  ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200 –ի շրջանակներում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում: Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,-ասաց Թորոսյանը:

Հաջորդ խնդիրը մնում է վարակվածներին որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխելը: Նախարարը վստահեցրեց, որ այդ խնդիրը նույնպես մոտ օրերս կլուծվի: Թորոսյանը նկատեց, որ այդ առումով հիմա բավականին բարվոք վիճակ է, պետք է  ամեն ինչ արվի այդ վիճակը պահելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով