armtimes.com: Կորոնավիրուսային բուժման ընթացքում հնարավոր է Հայաստանում ևս կիրառվի դեքսամետազոն դեղամիջոցը: Այն և առկա է Հայաստանում, և ունի որոշակի բուժական ազդեցություն: Այս մասին հայտարարեց ճեպազրույցին մասնակցող Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:
«Այնպես չէ, որ այս դեղն անմիջապես մեզ օգնելու և ազատելու է հիվանդությունից; Սա երկար ամիսների պատմություն ունեցող հիվանդություն է: Ես միայն մեկ անգամ ևս կարող եմ կրկնել վարչապետի և նախարարի կողմից արդեն արված ուղերձները՝ կապված հակահամաճարակային կանոների հստակ պահպանման հետ: Ելքը միայն դա է»,-ասաց Ալեքսանդր Մինյոնը:
Ըստ ֆրանսիացի մասնագետի, ներկա դինամիկան հետևյալ պատկերն է արձանագրում. 100 նոր վարակվածներ նպաստում են, որ 15 մարդ հայտնվի հիվանդանոցում, որոնցից 5-ը կգտնվի վերակենդանացման բաժանմունքում, կմահանա նրանցից 2-ը:
«Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց հետ հանդիպեցի մեծ տպավորություն թողեցին ինձ վրա, նրանք արդեն շատ հոգնած ու ուժասպառ են, սակայն աշխատում են գիշեր ու զոր՝ համերաշխության համատեքստում»,-ընդգծեց Մինյոնը:
Նա նաև մեծ պատիվ համարեց իրենց թիմի Հայաստանում հյուրընկալվելու փաստն ու նշեց, որքան հնարավոր է աջակցում և կիսվում են իրենց ունեցած գիտելիքներով:
«Իմ պատվիրակության կազմում 10 մասնագետ կար, որևէ մեկը հայ չէ, բայց բոլորը հարցին շատ հայեցի մոտեցան: Կարծում եմ, նրանցից յուրաքանչյուրի մեջ հայկական ինչ-որ մասնիկ այնուամենայնիվինվ կա»
Հաջորդ առաքելությունը Ֆրանսիայից Հայաստան կգա չորեքշաբթի: Այս անգամ հայ բժիշկներին կմիանան սփյուռքի մեր հայրենակիցները: