17:39- Ապրիլին Հայաստանում փակվել է 71․471 աշխատատեղ։ Հակահամաճարակային կանոնների պահպանման ցուցանիշները կարծես թե հիմա լավացել են , բայց էլի մեր հակահամաճարակային իրավիճակը մնում է լարված։ Եթե, Աստված չանի մեր թվերը ավելի մեծանան, միգուցե մենք կորցնենք ավելի շատ աշխատատեղեր՝ այս պարագայում գուցե տնտեսության վերականգնումը կա՛մ արագ չլինի, կա՛մ հնարավոր չլինի։ Իմ կոչն է պահել հակահամաճարակային կանոնները։ [Նիկոլ Փաշինյան]
17:32- Այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեություն: Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. վերջիններս պարետի որոշումների կրկնակի խախտողներ են: [ՍԱՏՄ]
17:18- Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում: [Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ]
17:00- Շիրակի մարզում հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 16 դեպք է գրանցվել։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում: Առողջացել է մարզի 238 բնակիչ: [Շիրակի մարզպետարան]
16:04- Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ։ [ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյան]
15:32- Ֆրանսիայից ժամանած բժիշկների թիմը այսօր վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան: [ԱՆ]
15:17- Անցած տասը օրվա ընթացքում բակերում իրականացված ստուգումների արդյունքում դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։ [ՀՀ Ոստիկանություն]
11:11- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակվածների ընդհանուր թիվը 103 է, առողջացել է 65-ը: Այս պահին մեկուսացած է 74 անձ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10:57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
10:56- Թարմացվել է 23.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -21006 (+418)
Առողջացածներ – 10144 (+1013)
Փաստացի բուժվողներ -10364 (-616)
Ընդհանուր թեստեր – 98117 (+1271)
Մահվան ելքեր – 372 (+12)
Մահվան ելքեր այլ պատճառով –126 (+9) [ՀՀ ԱՆ]
10:21- Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․06․20 (թարմացվող)
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)