Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել |shantnews.am|

shantnews.am։ Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ:

Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման և ազատ արձակվել 13 ամիս անց:

Ինքը՝ Ակոստան, հայտարարել է, որ Էփշտեյնի հետ գործարքը դարձել էր կոմպրոմիսային որոշում: Այդ ժամանակ դատապարտյալը ուներ ընտրություն` համաձայնել գնալ գործարքի կամ դիմել ռիսկի Դաշնային դատարանում:

Այժմ նոր դատական գործ է բացվել միլիարդատեր Էփշտեյնի դեմ, որի հետևանքով նա կարող է ազատազրկվել 45 տարով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ավելի վաղ պաշտպանում էր Ակոստային, ընդունել է վերջինիս հրաժարականը և հայտարարել, որ քաղաքական գործիչը հրաշալի է կատարել աշխատանքի նախարարի պարտականությունները: Թրամփը նաև հայտնել է, որ Պատրիկ Պիցցելլային կնշանակի գերատեսչության ղեկավար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն