Թրամփը որոշել է ժամանակավորապես սառեցնել ԱՄՆ վիզաների տրամադրումն օտարերկրացի ծառայողներին. BBC |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2020-ի վերջ երկարաձգել է օտարերկրացի աշխատակիցների Գրին քարտի որոշ տեսակների, կասեցված վիզաների տրամադրումը սառեցնելու ժամկետը: Այս մասին գրում է BBC-ն:

Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ վարչակազմի որոշումը պայմանավորված է համավարակի պատճառով տնտեսապես տուժած ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծմամբ:

Դոնալդ Թրամփի քննադատները, սակայն, համոզված են, որ Սպիտակ տունը կորոնավիրուսի համավարակի շահարկման շնորհիվ փորձում է խստացնել միգրացիոն օրենքները:

Գրին քարտի տրամադրման սառեցումից կտուժի մոտ 525000 մարդ: Խոցելի խմբում կհայտնվեն Սիլիկոնային հովտի ընկերությունների օտարերկրացի աշխատակիցները, ԱՄՆ սեզոնային աշխատանքի մեկնածները, ինչպես նաև համալսարանների ուսանողները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն