Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5.000-ի |ermenihaber.am|

<p ermenihaber.am: style=”font-weight: 400;”>Թուրքիայում հունիսի 23-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 27 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 42․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.268 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, իսկ ապաքինման 1.315 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 162.848 մարդ, իսկ 893 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 190․165, իսկ մահվան 5․001 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3.029.635-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն