2020-06-24-ad2f77e3-11d4-407c-ae99-5b0223479728.jpg

Մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով ԼՀԿ-ի առաջարկները. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Բնականաբար, հարգանքով ենք վերաբերվում «Լուսավոր Հայաստանի»-ի մեր գործընկերների դիրքորոշմանը: Նախօրեին նաև բովանդակային քննարկում ենք ունեցել ԼՀԿ ներկայացուցիչների հետ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ-ն այս պահին չի սատարի ԲՀԿ-ին և Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմի ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը:

«ԼՀԿ-ն ժամկետների հետ կապված իրենց վերապահումներն ունի, այնպես որ, մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով նրանց առաջարկները: Մենք, բնականաբար, ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այն մասով, որ այս գործընթացում րոպե անգամ կորցնելը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով: Ինչպես առիթ ունեցել ենք ասելու, այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ խորհրդարանում, կոնկրետ Սահմանադրության կոպտագույն խախտում էր, սակայն ԼՀԿ-ի մեր գործընկերներն իրենց վերապահումներն ունեն:

Այնպես որ, սպասենք իրենց առաջարկներին: Իրենք կոնկրետ դիմումի հետ կապված ունեն առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն, և դրանից հետո արդեն ավելի համապարփակ մշակված տարբերակով կներկայացվի ՍԴ», – ասաց մեր զրուցակիցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն