Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․06․20 (թարմացվող)

22:00- Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Համաձայն դրա՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու ԱՆ-ին՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

21:40- Ֆրանսիայից արդեն բժիշկների 2-րդ խումբն է, որ մեր գրասենյակի անմիջական ներգրավվածությամբ գալիս է Հայաստան: Ուրախ ենք, որ այս խմբում երկու հայ բժիշկ ունենք: [Զարեհ Սինանյան]

20:20- Հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության կողմից իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1364 դեպք:

Հունիսի 23-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 35156 ստուգում: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 3621 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

15։16 – Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 44900  արձանագրություն, իսկ հունիսի 23-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1364  դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

14։31 – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: |armenpress.am|

 

14։23 – Երեկ կեսօրին հանձնել եմ կորոնավիրուսի թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ [ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյան]

 

14:20 – Նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը։ Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

14:18 – Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը մեկուսացվել է․ նրանցից միայն մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, ով այժմ գտնվում է Երևան հիվանդանոցում։ Աշխատակազմի մնացած աշխատակիցները ինքնամեկուսացվել են։ [Գյուլագարակ համայնք]

 

13:51 – Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման ԱՆ կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ [Արսեն Թորոսյան]

 

11:27 – Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, 12 անձ առողջացել է: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

11:00 – Թարմացվել է  24.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -21717 (+711)
Առողջացածներ – 10797 (+653)
Փաստացի բուժվողներ -10404 (+40)
Ընդհանուր թեստեր – 100400 (+2283)
Մահվան ելքեր – 386 (+ 14)
Մահվան ելքեր այլ պատճառով –130 (+4) 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է: [ԱՆ]

 

10:05 – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Արցախում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ, ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Սույն օգնության նպատակն է աջակցել ընդհանուր առմամբ առողջապահական համակարգին։ Այն նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

9:10 – Ֆրանսիայից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին: |armenpress.am|

 

9:03 – Այսօր կազմակերպվել է Ակտաու-Երևան չարտերային չվերթը:  Եվս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև 2 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ: Նշյալ 15 քաղաքացիների թվում 2 զորակոչիկ վերադառնում է ՀՀ։ [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով