factor.am: Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրինագիծը։
Կառավարության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի ներկայացված այս առաջարկով երրորդ անձի կողմից վարչական կամ դատական հայցի դեպքում ներկայիս կարգավորումը՝ շինարարության ավտոմատ կասեցման վերաբերյալ, այլևս չի գործի։
«Առաջարկում ենք վարչական ակտը կասեցվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու պայմաններում»,- նշեց արդարադատության փոխնախարար Ռաֆֆիկ Գրիգորյանը։
Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավորր, ձեռնպահ՝ 1։ Այսպիսով՝ օրենքի ամբողջական ընդունման դեպքում արդեն իսկ կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերը իրավունք կուեննան դատարանին ներկայացնել միջնորդությւոն կասեցնելու վերաբերյալ։