Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների համար

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցումով ՀՀ-ում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Ըստ հայտարարության, նման խնդիր ունեցող օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել Հայաստանի Հանրապետությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն