2020-06-26-d55fcc54-b6d3-4ef8-aa5e-bf3dceb03261.jpg

Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ. հայտարարում է, որ շարունակում է պաշտոնավարել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը դադարեցված Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ և հայտարարում է, որ շարունակելու է պաշտոնավարել: Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով: 

«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն