ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը մոտենում է 2,5 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում 2,5 միլիոնին: Առնվազն 30 նահանգներում արձանագրվել է վարակի աճ, ինչը կապվում է սահմանափակումները թուլացնելու հետ:

Առավել մեծ թափով են նոր դեպքեր գրանցվում երեք ամենաբնակեցված նահանգներում՝ Տեխասում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում:

Տեխասի նահանգապետը կարգադրել է միառժամանակ դադարեցնել սահմանափակումների թուլացումը:

Ամերիկայի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ղեկավար, առաջատար համաճարակաբան և կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ դոկտոր Էնթոնի ֆաուչին ասել է, որ Ֆլորիդայում և Տեխասում առաջիկա երկու շաբաթը կլինեն չափազանց կարևոր վարակի նոր բռնկումը զսպելու համար:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 126 հազար մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն