2020-06-27-ee9a6b26-1f2e-40d9-95a2-1846dd14921a.jpg

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 190 անգամ, արձակվել է ավելի քան 1600 կրակոց

Հունիսի 21-27-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց, հաղորդում է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները», – ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն