hetq.am: ԱՄՆ արդարադատության մարմինները մեղադրանք են առաջադրել 4 անձի, որոնք Վաշինգտոնում կայացած հակառասիստական ցույցերի ժամանակ ենթադրաբար փորձել են տապալել ԱՄՆ նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ ԱՄՆ դատախազությունը շաբաթ օրը՝ հունիսի 27-ին հայտարարել է, որ 20-47 տարեկան չորս տղամարդ մեղադրվում են դաշնային սեփականության վնասման մեջ։ Նրանց սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։
«Այս մեղադրանքները պետք է նախազգուշացում լինեն բոլոր նրանց, որոնք կորոշեն պղծել մեր մայրաքաղաքը զարդարող արձաններն ու հուշարձանները։ Այլևս չի հանդուրժվի նրանց ագրեսիվ և հանցագործ վարքագիծը»,- նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Մեղադրյալներից մեկն արդեն իսկ կալանավորվել է և կանգնել դատարանի առաջ։
Զուգահեռաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է ոստիկանության կոչը՝ օգնելու պարզել ավելի քան 10 ցուցարարների ինքնությունը, որոնք հունիսի 22-ի երեկոյան ենթադրաբար մասնակցել են Ջեքսոնի հուշարձանի ապամոնտաժմանը։
Շարունակությունը՝ hetq.am-ում: