2020-06-29-0e3e2efe-05c2-4de6-b33f-d8009f715a51.jpg

ԱՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ բժշկական նշանակության օգնություն է ցուցաբերում ԱլԳ երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն բժշկական նշանակության օգնություն է ուղարկել Ադրբեջան, Բելառուս և Ուկրաինա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

Ֆինանսական միջոցները հատկացրել է Եվրամիությունը, խոսքը բժշկական դիմակների, օդափոխիչների, պաշտպանիչ դիմավահանների, արտահագուստի և հատուկ ակնոցների մասին է, որոնք նախատեսված են կորոնավիրուսի վարակակիրների հետ շփվող բուժանձնակազմի համար:

Հաղորդվում է, որ առաջիկայում նույն օգնությունը կհատկացվի Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ մյուս երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն