ԱՄՆ-ում սկսվել է ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսումը |tert.am|

tert.am։ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) վերսկսել է հազարավոր անօրինական ներգաղթյալների ձերբակալման ուղղությամբ ավելի վաղ հայտարարված միջոցառումները, որոնց կոչ էր արվել լքել երկիրը: Այդ մասին հաղորդում է Fox News-ը:

Հանգստյան օրերին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները սկսվել են ոչ միայն Նյու Յորքում, այլև մի շարք այլ քաղաքներում:

Գործողություններն ուղղված են այն մարդկանց դեմ, որոնք հնարավորություն են ունեցել ներգաղթյալների գործերով դատավորին ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնել, սակայն որոշել են դա չանել: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունն այդ մարդկանց հնարավորություն էր տվել դեռ փետրվարին լքել երկիրը, բայց ապօրինի ներգաղթյալների միայն 3 տոկոսն է կատարել այդ պահանջը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն