Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ նախագաը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև