Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ է արել ազատել Ջիբրալթարում կալանված լցանավը

aysor.am։ Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնել Ջիբրալթարում (Պիրենեյան թերակղզու ափին, Մեծ Բրիտանիայի տարածք) լցանավի կալանավորումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Մենք նաև պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին է», – Մուսավիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։

Նա ավելացրել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվել վտանգավոր խաղի մեջ»:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով