Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից, ինչպես ինքն էր հայտնել՝ սեփական դիմումի համաձայն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով