Ես եմ հրամայել հատուկ միջոցներ կիրառել. Վրաստանի ՆԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am։ Թբիլիսիի կենտրոնում հունիսի 20-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

«TV Pirveli» հեռուստաընկերության ուղիղ եթերում նա ասել է, թե ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառելու հրամանը ինքն է արձակել: Նրա ասելով, որոշակի պահից հետո բողոքի ակցիան արդեն խաղաղ չէր, ցուցարարները գրոհում էին խորհրդարանի շենքը:

«Ոստիկանական ուժերին ես եմ հրամայել հատուկ միջոցներ օգտագործել, որոնք թույլատրված են գործող օրենսդրությամբ: Ռետինե գնդակները մահաբեր չեն, դրանք թույլատրված են օրենքով», – ասել է ներքին գործերի նախարարը:

Հունիսի 21-ից մինչև հիմա Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով:

«Ինձ համար նշանակություն չունի, թե ինչպես ինձ կանվանարկեն՝ արնախում կամ սադիստ, կամ ինչպես կգնահատեն իմ գործողությունները: Ես զիջումների գնալու իրավունք չունեմ», – հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը:

Հունիսի 20-ի գիշերը ոստիկանների գործողությունների հետևանով ավելի քան 250 մարդ վնասվածքներ էր ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով