2020-07-07-71b3f750-c2e6-4952-8c28-1108fddc5cf5.png

Առանց թույլտվության ջրօգտագործման դեպքում տուգանք է նախատեսված

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 632-րդ հոդվածի համաձայն՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն