ԱՄՆ-ը արտասահմանցի ուսանողներին մուտքի վիզա չի տա հեռավար կրթության համար |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկան հայտարարել է, թե մուտքի արտոնագիր չի տա արտասահմանցի այն ուսանողներին, որոնց կրթությունն այս ուսումնական տարում լինելու է հեռավար։

Ներգաղթի դաշնային գործակալությունը նշել է՝ արդեն իսկ երկրում գտնվող օտարերկրացի ուսանողները պետք է կա՛մ հեռանան, կա՛մ տեղափոխվեն այլ ԲՈՒՀ-եր, որտեղ դասավանդումը կշարունակվի սովորական ռեժիմով։ Հակառակ դեպքում նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարող են արտաքսվել։

Այս փոփոխությունը կարող է ազդել հարյուր հազարավոր ուսանողների վրա, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հեղինակավոր մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանը, պատրաստվում են հաջորդ ուստարում կրթությունը հեռավար կազմակերպել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն