Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը․ Ուղիղ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Հուլիսի 8-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:

Խորհրդարանում կկայանա նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով