Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային՝ Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:

Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:

Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև