ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն:

Ոստիկանության պետը ներկայացրել է նաև ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։

Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։
Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն է հայտնեց վստահության համար և նշեց, որ ինքը և ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձել է ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է։

Հանձնարարել է ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Ոստիկանապետն անդրադարձել է նաև վերջերս հասարակական հնչողություն ստացած դեպքերին: Քննարկվել է հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով