ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Ստեփան ՔԱՐՏԱՇՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,- ասված է հրամանագրում: