Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին։ Հավելվածի միջոցով ինքնամեկուսացված անձը լուսանկարում է ինքն իրեն, հայտնում իր ինքնամեկուսացման վայրի մասին՝ կոորդինատների տեսքով: Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որեւէ մեկին և տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում: Սա թույլ է տալիս որոշել՝ արդյոք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով