Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք |armtimes.com|

armtimes.com: Այս տարի արտակարգ պայմաններում անցկացված միասնական քննությունների ժամանակ հանրապետության քննական կենտրոնների հարակից տարածքներում արտակարգ ծառայություն իրականացրին նաեւ ՀՀ ոստիկանության կարգախմբերը։ Նրանք ապահովում էին քաղաքացիների միջեւ սոցիալական հեռավորությունն ու դիմակների առկայությունը։

Հուլիսի 2-ին՝ օտար լեզվի միասնական քննության ժամանակ իրականացված ծառայության ընթացքում, արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք, որոնցով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։

Տեղեկատվությունը հարցմանն ի պատասխան փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասը սահմանում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10․000 դրամ)։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով