Թրամփը հրաժարվել է ուրանի արտադրության քվոտաներ սահմանել |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երկրում ուրանի արտադրության քվետաներ սահմանել, սակայն դրա փոխարեն դաշնային գործակալությունների խմբին հանձնարարել է անցկացնել 90-օրյա դիտարկում, հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ Թրամփը գրավոր հուշագրում հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ առեւտրի նախարարության քննության հետ, որի եզրակացությամբ՝ ուրանի ներմուծումը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թուլացմանը:

ԱՄՆ նախագահը նշել է, թե քանի որ եզրակացությունները «բերել են զգալի մտահոգության», ինքը հանձնարարում է կատարել ավելի խորը դիտարկում:

«Ներկայումս անհրաժեշտ է անցկացնել այս պահին հարկավոր միջուկային վառելիքի մատակարարումների ամբողջ համակարգի վերաբերյալ ազգային անվտանգության պատկերացումների ավելի ամբողջական վերլուծություն»,- նշված է ԱՄՆ նախագահի հուշագրում:

Էներգետիկ տեեկատվության վարչակազմի տեղեկություններով՝ 2017 թվականին ԱՄՆում արտադրվել է ուրանի միայն 7 տոկոսը, իսկ մնացյալ մասը երկիր է բերվում Կանադայից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն