Իսրայելում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post (տեսանյութ) |tert.am|

tert.am: Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնական՝ Իցհակ Ռաբինի անվան հրապարակում հուլիսի 11-ին մոտ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել կորոնավիրուսի պայմաններում կառավարության վարած քաղաքականության դեմ:

Ինչպես հաղորդում է The Jerusalem Post պարբերականը, բողոքող քաղաքացիները պնդում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ֆինանսների նախարար Իսրայել Քաթցը չեն կատարել տրված խոստումները: Հնչել են նաև վարչապետ Նեթանյահուհի հրաժարականի կոչեր:

Գիշերը, երբ հանրահավաքը ավարտվել է, մի շարք ցուցարարներ փողոցներ են փակել, բախումներ են սկսվել ոստիկանների հետ, վերջինների կողմից ցուցարարները ձերբակալվել եմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն