Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում |Հայաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը ստացավ ԱՄՆ-ը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը, հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգների կողմից անընդունելի է Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ այդ մասին սպառնալիքներով հանդես գալու հայտարարությունները:

Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Ըստ նրա Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում։ Օդանավակայանի գործարկումը տարբեր նպատակներով՝ այդ թվում՝ առողջապահական, ամբողջությամբ տեղավորվում է հումանիտար միջոցառումների շրջանակներում։

«Բաքուն շատ զգայուն է այդ հարցում, ուստի միայն ռիսկերը չեզոքացնելուց հետո պետք է գնանք այդ քայլին, քանի որ մեր երկիրն առաջնորդվում է մարդկային կյանքերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ օդանավակայանի գործարկումը պետք է փոխկապակցվի ոչ թե Արցախի հակամարտության լուծման, այլ՝ հումանիտար միջոցառումների, մթնոլորտի առողջացման, սպառնալիքների վերացման եւ նմանատիպ այլ քայլերի հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն