Հետախուզվող Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Արամ Վարդանյան մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն