ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է՝  հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ խոսնակի, նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Զայնետդինովը հրաժարվեց ասել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով