2020-07-13-1377465e-634f-4613-a341-8d0c8d79ef50.png

Հորդառատ անձրևը Գյումրիում հեղեղել է քաղաքի փողոցները, որոնց մի մասը մեքենաների համար անանցանելի են (լուսանկարներ) |tert.am|

tert.am: «Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, ով նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինպես են մեքենաները գրեթե ամբողջությամբ պատվել ջրով։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Զոհրաբ Եգանյանը, նույնպես գրառել ու լուսանկար է հրապակարել։ «Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում»,-գրել է Եգանյանը։



 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն