2020-07-14-b11b34d9-e981-4e31-a732-db4bc7521876.jpg

ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչությունը հուլիսի 13-ին հայտարարությամբ է հանդես եկել Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասված է.

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։ Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն