Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:

Լրատվամիջոցներինոստիկանությունը կրկին կոչ է անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց: 

Բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով