2020-07-14-3d25860f-a199-4c32-b0b6-d1d30fb5840d.jpg

Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոնարհումն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված հայորդներին հիշատակին:  Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի, գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն