Դատավոր Արսեն Նիկողոսյանի և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ «Հետք»-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու որոշել նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ԲԴԽ-ից ստացված դիմումի հիման վրա ոստիկանությունը սկսել էր ապահովել դատավոր Նիկողոսյանի անվտանգությունը, նրա և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, ոստիկանությունը հայտնել է, որ պարզվել է Նիկողոսյանի նկատմամբ ապառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, սակայն, քրեական գործի հարուցումը, փաստորեն, մերժվել է։

Ոստիկանությունից հրաժարվեցին հայտնել՝ այժմ  շարունակո՞ւմ են ապահովել դատավորի անվտանգությունը, թե՞ ոչ։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի անվտանգությունն ապահովվել է և շարունակում է ապահովվել։

Մեր հարցին՝ դատավորն այժմ թիկնապահների ուղեկցությամբ է շրջում, Խաչատրյանը պատասխանեց՝ «անվտանգությունն իրականացվում է «ոչ Ձեր պատկերացրած ձևով, իսկ թե ինչ ձևով, հրապարակման ենթակա չէ»։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով