Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը․ Փոմպեո |24news.am|

24news.am: ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Պետքարտուղարկը հորդորել է վերսկսել բանակցությունները և դադարեցնել փոխհրաձգությունը։

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», – նշել է Փոմպեոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով