armenpress.am: Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Կուսակցությունը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»:
Կուսակցությունը բոլոր ներգրավված կողմերին կոչ է արել խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում: