2020-07-17-10d99cf5-1814-4f15-9b6f-239fab31c064.jpg

Անցած գիշեր եւ մինչեւ այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է

Անցած գիշեր եւ մինչեւ այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրեւսորում էր:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն