2020-07-17-cf1546a9-c697-41df-8235-9662c344aa0e.jpg

Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել. Միխայիլ Գալուստյան |armenpress.am|

armenpress.am: Հանրահայտ շոումեն Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:

Գալուստյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշը և գրել, որ այդ հրապարակմամբ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին:

Շոումենն ընդգծել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, շատ տխրեցնող է: «Զոհվում են երիտասարդ տղաները:  Կարծում եմ՝ Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել: Երբեք պետք չէ փորձել երկխոսություն սկսել ուժի տեսանկյունից: Միայն խաղաղ բանակցություններ: Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,- եզրափակել է Գալուստյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն