Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հուլիսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ Լավրովը շնորհավորել է Բայրամովին պետական պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու տարածաշրջանային անվտանգությունը, Ադրբեջան-Հայաստան սահմանի ընթացիկ իրավիճակը։

Նախարարները պայմանավորվել են հարցերի լայն օրակարգով շարունակել սերտ համագործակցությունը, ներառյալ կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ հակազդեցության խնդիրները, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիներին աջակցություն ցուցաբելել հայրենիք վերադառնալու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter