Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում․ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թարմացում

Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։

Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել էր 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում էր իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր ՝ Шёлковый Путь առևտրի կենտրոն և Бухта, մեծածախ առևտրի կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter