Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |shantnews.am|

shantnews.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին»,- հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

Հռոմի պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար և հույս հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական ջանքերի շնորհիվ «կողմերի երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ լուծման՝ ի շահ երկու սիրելի ժողովուրդների»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն