ermenihaber.am: Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որն ավելի քան 60 փախստական էր տեղափոխում։
Նշվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը, լճից դուրս է բերվել ևս18 փախստականի դի։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 60-ի դիերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ջոկատները և ոստիկանական ուժերը Վանա լճի Կտուց կղզու շրջակայքում շարունակում են դիերի որոնման աշխատանքները։