ԱՄՆ նախագահը պաշտոնը թողնելուց հետո կարող է մեղադրվել քննությունը խոչընդոտելու մեջ․ Մյուլեր |azatutyun.am|

azatutyun.am։ Երեկ Կոնգրեսում լսումների ժամանակ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել է, որ ԱՄՆ նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել նրա պաշտոնաթողությունից հետո։ Դեմոկրատ կոնգրեսականներից մեկի հարցին՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը թողնելուց հետո կարո՞ղ է մեղադրվել հետաքննությունը խոչընդոտելու մեջ, Մյուլերը դրական է արձագանքել:

Ներկայացուցիչների պալատի Հետաքննությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Մյուլերը կոնգրեսականներին ասել է, որ ԱՄՆ քաղաքական համակարգին միջամտելու ռուսների փորձը մեկանգամյա գործողություն չի եղել։ «Նրանք հիմա էլ նմանատիպ փորձեր անում են, մինչ մենք այստեղ նստած ենք, և ակնկալում են դա անել նաև գալիք ընտրարշավի ընթացքում», – հայտարարել է նախկին հատուկ դատախազը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն